Անհետ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ ընունելություն Վայոց ձորի մարզպետարանում


 

Հունիսի  29-ին Անհետ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհետ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի, Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի, Շատին համայնքից ՝ Յուրիկ Սաղաթելի Հարությունյանի, Արթուր Յուրիկի Հարությունյանի, Երվանդ Կառլենի Գեղամյանի հարազատներին (բացակայում էին Ջերմուկից անհետ կորած Արթուր Դավթի Գալստյանի հարազատները, ՌԴում գտնվելու պատճառով): 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և պատասխանատու աշխատողներ, մարզի տարածաշրջանների զինկոմները կամ ներկայացուցիչներ, Գետափ համայնքի ղեկավարը:

 

Continue reading

Advertisements