Նորակոչիկների օրհնություն Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Օրերս  Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց նորակոչիկ զինծառայողների օրհնության արարողությունը:

Արժանապատիվ Տեր Հայրն իր խոսքում կոչ արեց նորակոչիկներին ուժեղ լինել, լավ ծառայել և հայրենիքի նկատմամբ պարտքը հավատարմությամբ կատարել:

Զինակոչիկներին ճանապարհելու հանդիսությանը բարեմաղթանքի խոսք Continue reading

Advertisements

Սուրբ և Անմահ Պատարագ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում


 Օրերս Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանի և Խաչիկ համայնքի պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանի նախաձեռնությամբ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Օրվա պատարագիչն էր Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր Continue reading

Վարդավառի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


 

Հուլիսի 23_ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հիշատակը։ Այս տոնը ժողովրդի մեջ ավելի հայտնի է Վարդավառ անունով։

Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և եկեղեցու այս տարվա խաչքավոր Արսեն Մաթևոսյանի և նախորդ տարիների խաչքավորներ Սամվել Սարգսյանի և Արմեն Մաթևոսյանի օգնությամբ կազմակերպվեց տոնակատարություն, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան համայնքի երիտասարդներն ու պատանիները:

Արժանապատիվ Տեր Հայրը, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, հատուկ շնորհակալություն հայտնեց եկեղեցու այս տարվա և նախորդ տարիների խաչքավորներին՝ տոնակատարության կազմակերպմանն Continue reading

Այսօր Եսայի մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Եսայի մարգարեի հիշատակության օրն է

Ս. Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Ս. Եսայի մարգարեն վեհությամբ և հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝  Աստծո,  արդարության,     մեղքի,   կրոնի   և   զանազան   հարցերի  մասին:

Ճկուն միտք ունենալու շնորհիվ նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել՝ Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր կտակարանները կապող օղակն է:

Ս.  Եսային   կոչվում   է   նաև   Ավետարանիչ   մարգարե,  Մեսիայի,   այսինքն`   Քրիստոսիմասին   ամենից   շատ   մարգարեանալու   

Continue reading

Վաղը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնն է


Վաղը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնն էՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ:

Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9.31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ մեկի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Սուրբ Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Մովսես և Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19.8-18): Նրանք

Continue reading