Բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախում զոհված վայոցձորցի սպա Վարդան Վարդանյանի հիշատակին


Հունիսի 29-30-ը ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղը համատեղ իրականացրին բռնցքամարտի մրցաշար՝ նվիրված Արցախում զոհված վայոցձորցի սպա Վարդան Վարդանյանի հիշատակին:

Հունիսի 29-ին Հայաստանի 7 մարզերից ժամանած ավելի քան 130 բռնցքամարտիկներ մասնակցեցին կշռման արարողությանը, իրականացվեց վիճակահանություն, որի արդյունքում ձևավորվեցին մենամարտող զույգերը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:

Հունիսի 30-ի առավոտյան հուշամրցաշարի մասնակիցներն այցելեցին Վարդան Վարդանյանի շիրիմին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեր հերոս հայրենակցին:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդես եկավ օրհնություն խոսքով:

 

 

Արժանապատիվ Տեր Հայրն իր խոսքում ներկաներին կոչ արեց որպես օրինակ ունենալ այն բոլոր հայրենասեր հայորդիներին, ովքեր հանուն խաղաղության, ազատության, մեր պետականության պահպանման տվեցին իրենց ունեցած ամենաթանկը՝ կյանքը:

Ամֆիթատրոնում կայացած հուշամրցաշարի մասին կարդալ այստեղ՝ https://www.facebook.com/profile.php?id=100011982764432&pnref=story  :

 

Advertisements