Զորահանդես նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձին


2017 թվականի հուլիսի 8-ին Եղեգնաձոր քաղաքում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը, Վայոցձորցի բարերար Սամվել Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ ԳՇ վարչությունների պետեր, ազատամարտիկներ, պետական այրեր:

Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Գնդապետը ներկայացրել է զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները: Գնդապետ Քոչարյանը նշել է, որ զորամիավորման անձնակազմը իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը, այնիրականացնելով մեծ պատասխանատվությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ առիթ է հետադարձ հայացք նետելու և Continue reading