Այսօր Եսայի մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Եսայի մարգարեի հիշատակության օրն է

Ս. Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Ս. Եսայի մարգարեն վեհությամբ և հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝  Աստծո,  արդարության,     մեղքի,   կրոնի   և   զանազան   հարցերի  մասին:

Ճկուն միտք ունենալու շնորհիվ նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել՝ Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր կտակարանները կապող օղակն է:

Ս.  Եսային   կոչվում   է   նաև   Ավետարանիչ   մարգարե,  Մեսիայի,   այսինքն`   Քրիստոսիմասին   ամենից   շատ   մարգարեանալու   

   համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա՝ «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Ս. Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:

Եսայի մարգարեին Հայ եկեղեցին հիշատակում է Վարդավառի տոնին հաջորդող հինգշաբթի օրը:

Advertisements