Սուրբ և Անմահ Պատարագ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում


 Օրերս Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանի և Խաչիկ համայնքի պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանի նախաձեռնությամբ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Օրվա պատարագիչն էր Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Արժանապատիվ Տեր Հայրն ասաց, որ Արսեն սարկավագի հետ որոշել են, որ այսուհետև ամիսը մեկ անգամ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Սուրբ Պատարագ, ապա Տեր Ներսեսը խոսեց լեզվի միջոցով կատարվող մեղքերի՝ բամբասանքի, շատախոսության, նախանձի, մարդահաճոյության, չարախոսության և այլնի մասին:

Ս. Պատարագին ներկա էին համայնքի բնակիչները և Երևանից ժամանած ուխտավորները:

 

Լուսանկարները՝ Աշոտ Սիմոնյանի

Advertisements