Վարդավառի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


 

Հուլիսի 23_ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հիշատակը։ Այս տոնը ժողովրդի մեջ ավելի հայտնի է Վարդավառ անունով։

Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և եկեղեցու այս տարվա խաչքավոր Արսեն Մաթևոսյանի և նախորդ տարիների խաչքավորներ Սամվել Սարգսյանի և Արմեն Մաթևոսյանի օգնությամբ կազմակերպվեց տոնակատարություն, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան համայնքի երիտասարդներն ու պատանիները:

Արժանապատիվ Տեր Հայրը, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, հատուկ շնորհակալություն հայտնեց եկեղեցու այս տարվա և նախորդ տարիների խաչքավորներին՝ տոնակատարության կազմակերպմանն աջակցելու համար, ապա ներկայացրեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը:

Ուրախությամբ նշենք, որ եկեղեցու նախորդ տարիների խաչքավորներից Սամվել Սարգսյանը տոնի օրը եկեղեցուն նվիրեց բարձրախոս, որպեսզի այսուհետև միջոցառումները ավելի գեղեցիկ ու պատշաճ անցկացվեն:

Վերջում միջոցառման ակտիվ մասնակիցներն այս տարվա խաչքավորի կողմից արժանացան մրցանակների:

Լուսանկարները՝ Արմինե Մաթևոսյանի

 

Advertisements