Նորակոչիկների օրհնություն Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Օրերս  Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց նորակոչիկ զինծառայողների օրհնության արարողությունը:

Արժանապատիվ Տեր Հայրն իր խոսքում կոչ արեց նորակոչիկներին ուժեղ լինել, լավ ծառայել և հայրենիքի նկատմամբ պարտքը հավատարմությամբ կատարել:

Զինակոչիկներին ճանապարհելու հանդիսությանը բարեմաղթանքի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի  մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի զինկոմիսար Կարեն Բաբայանը և այլք:

Զինակոչիկներին ճանապարհ դրեցին ազգագրական և հայրենասիրական երգերի հնչյունների ներքո:

Բարի ճանապարհ, խաղաղ ու անփորձանք ծառայություն մեր զինակոչիկներին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements