Վարդավառի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Սույն թվականի հուլիսի 23_ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հիշատակը։ Այս տոնը ժողովրդի մեջ ավելի հայտնի է Վարդավառ անունով։

Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում ժամը 14_00ին տեղի կունենա մշակութային միջոցառում, որի ավարտին ներկաները հնարավորություն կունենան մասնակցել իրար վրա ջուր ցողելու արարողությանը։

Ակտիվ մասնակիցներին Continue reading

Advertisements

Աղոթող զինվորի մեջ Աստվածային ուժ կա, որը նրան կերպարանափոխում է, և տեղի է ունենում այն հրաշքը, որ կոչում ենք Աստծո ներկայություն. ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ


Սույն թվականի հուլիսի 4-ին, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում մեծ շուքով տոնվեց զորամիավորման կազմավորման և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության 20 ամյակները: Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ մատուռի օրհնության և բացման արարողություն: Մատուռն անվանակոչվեց «Սուրբ Գրիգոր Տաթևացու» անունով: Այն կառուցվել էր զորամիավորման հրամանատար՝ գնդապետ Վ. Քոչարյանի ջանքերով, զինվորականների ու տեղացիների օգնությամբ:

Օրհնության արարողությունը կատարվեց ձեռամբ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Վրթանես Եպս. Աբրահամյանի, ով իր խոսքում կարևորեց մատուռի առկայությունը զորամասում՝ զինծառայողների շրջանում հոգևոր կարիքների և պահանջների բավարարման համար: Ըստ Սրբազան Հոր՝ եթե զինվորը, սպան աղոթում են, ապա դառնում են անկոտրուն, աննկուն, անպարտելի, որովհետև աղոթող զինվորի մեջ Աստվածային ուժ կա, որը նրան կերպարանափոխում է, և տեղի է ունենում այն հրաշքը, որ կոչում ենք Աստծո ներկայություն:
Մատուռի բացման արարողությանը մասնակցում էին 5-րդ բանակային կորպուսի Ավագ Գնդերեց Տեր Ենովք քհն. Եսայանը, 4-րդ բանակային կորպուսի Ավագ Գնդերեց Տեր Գալուստ քհն. Սահակյանն ու նույն զորամիավորման մեջ ընդգրկված զորամասերի գնդերեցները, ինչպես նաև, ներկա էին բանակային կորպուսի ողջ անձնակազմը, մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վայոց Ձորի  ԵԿՄ անդամներ և այլոք:

Հավարտ արարողության, գնդապետ Վ. Քոչարյանը ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդին փոխանցեց 4-րդ բանակային կորպուսի խորհրդանիշ հուշանվերը, իսկ Սրբազան Հայրը Սուրբ Գրիգոր Տաթևացու պատկերով սրբանկար նվիրեց զորամիավորման հրամանատարին և օրհնության գրեր բաշխեց հոգևոր ծառայությանը աջակցություն ցուցաբերած արժանավոր ու եկեղեցանվեր սպաներին:
Նույն օրը՝ երեկոյան, Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ հոգևոր-հայրենասիրական միջոցառում՝ նվիրված ՀՀ ԶՈՒ ՀոգևորԱռաջնորդության կազմավորման 20-րդ ամյակին: Օրհնության խոսքով հանդես եկավ 4-րդ բանակային կորպուսի Ավագ Գնդերեց Տեր Գալուստ քհն. Սահակյանը, ով ներկայացրեց ՀՀ ԶՈւ 20-ամյա գործունեությունը և իր խոսքում հաստատեց այն սրբազան ճշմարտությունը, որ հայ հոգևորականը մեր պատմության ողջ Continue reading

Սահմանամերձ Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման համար հաշվեհամար է բացվել


Սիրով տեղեկացնում ենք ամենքին, որ սահմանապահ Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման համար բացվել է հաշվեհամար՝ 220023182888000 ACBA-CREDIT AGRICOLE բանկում: Նախատեսվում է կատարել ջրամեկուսացման աշխատանքներ, պատերի վերին հատվածների վերաշար և ամրակայում, տանիքի ամրակայում և ծածկ, գմբեթի վերականգնում և ներքին հարդարման աշխատանքներ: Անհրաժեշտ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ +37493924749 Արսեն Սարկավագ՝ Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու:

We would like to inform that there has been opened an account number for money donation that will enable us to orgnize the rennovation works on St. Astvatstsin (St. Vergin) church in the village of Khachik, Vayots Dzor Marz (region).

The account number is 220023182888000 ACBA CREDIT AGRICOL BANK . It is supposed to realize the activities such as to organize the drenage of the water, the reconstracting/ reashlaring of the upper parts of the walls, the strengthening of the walls, the roof and the coverings, the reconstrucon of the dome as well as the Continue reading

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց «Նորավանքի վեհությունը» վերնագրով գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը


Օրերս Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ «Մշակութային Վայոց ձոր, Նորավանքի վանական համալիր,  Օրբելյան իշխանական նստավայր» խորագրի ներքո թանգարանում բացվեց «Նորավանքի վեհությունը» վերնագրով գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի կողմից արված լուսանկարները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Երկրագիտական թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը, ով ողջունելով ներկաներին՝ իր շնորհակալությունը հայտնեց Տեր Սահակին՝ այսպիսի գեղեցիկ լուսանկարներ թանգարանի կողմից կազմակերպված ցուցահանդեսին տրամադրելու համար:

Այնուհետև արժանապատիվ Տեր Հորը ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ՏՀԿ բանժնի պետ Սոնա Մարգարյանը, գեղանկարիչ Կամո Սահակյանը, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը:

Տեր Հայրը, իր օրհնությունը հղելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց թանգարանի տնօրինությանը՝ գլխավորությամբ Կարինե Ստեփանյանի, որոնց կատարած մեծ աշխատանքի շնորհիվ կայացավ այդ գեղեցիկ, յուրօրինակ լուսանկարների ցուցահանդեսը:

Տեր Սահակն իր խոսքում համեստորեն նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ (թեև լուսանկարներն անթերի էին), պարզապես Continue reading