Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն է


Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն է

Սբ. Հովհաննես Կարապետը՝ Հովհաննես Մկրտիչը, Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք… որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10):

Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3: 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտել ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար,

Continue reading

Advertisements

Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի


Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի

Սբ. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Սբ. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին:

Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

Արկադիոս կայսեր օրոք (395 – 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Սբ. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և

Continue reading

Օգոստոսի 22-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր


Այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վկայակոչեց Սուրբ Աստվածածնի ծնողների՝ Սուրբ Հովակիմի, Սուրբ Աննայի  և յուղաբեր կանանց հիշատակը:

Այսօր Մալիշկա համայնքի ՍբԱննա եկեղեցու անվանակոչության օրն է:

Ս. Աննա եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով «Ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք…» (Ա Պետրոս 1-5) բնաբանով քարոզ խոսեց:

Ս. Պատարագի ընթացքում կատարվեց  Անդաստանի կարգ:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ի Տեր հանգյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբանի՝ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Շաքարյանի:

Խորհրդանշական այս օրն Մալիշկա համայնքի 91-ամյա բնակիչ Քաջիկ

Continue reading

ԱՅՍՕՐ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է


ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳԱՄԵՆ ՀԱՅԻ

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

Continue reading

Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է


Ս. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր տաճարում ընծա մատուցելիս քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը:

Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:

Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով Continue reading