Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման /Խաղողօրհնեք/ տոնն է


Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, ով բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)Դարբնոց քար կոչվող վայրում:

Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Աստվածամոր  երկրավոր  կյանքի վախճանը «ննջում» է անվանվում՝  հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:

Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության Continue reading

Advertisements

Հայտարարություն. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը  (Խաղողօրհնեք) Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


 Սիրելի՛ հայորդիներ,

Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն  (Խաղողօրհնեք) է: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Տոնի օրը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կմատուցի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին 

Continue reading

Հայտարարություն. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը  (Խաղողօրհնեք) Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Սիրելի՛ հայորդիներ,

Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն  (Խաղողօրհնեք) է: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Տոնի օրը՝ ժամը 10:00-ին, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի Խաղողօրհնեքի արարողություն, որի Continue reading