Հայտարարություն. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը  (Խաղողօրհնեք) Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Սիրելի՛ հայորդիներ,

Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն  (Խաղողօրհնեք) է: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Տոնի օրը՝ ժամը 10:00-ին, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի Խաղողօրհնեքի արարողություն, որի ավարտին օրհնված խաղողը կբաժանվի ներկաներին:

 

Advertisements