Սիրելի՛ հայորդիներ,
Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն (Խաղողօրհնեք) է: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Տոնի օրը Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը կմատուցի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարի Խաղողօրհնեքի արարողություն:
Ս. Պատարագի սկիզբը՝ ժամը
10:30-ին: