Հայտարարություն. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Նորավանքում


 Սիրելի՛ հայորդիներ,

Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն  (Խաղողօրհնեք) է: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Տոնի օրը Նորավանքում Տեր Ներսես քահանա Արշակյանը կմատուցի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Տ. Ներսես քահանա Արշակյանը և Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը կկատարեն Խաղողօրհնեքի արարողություն:

Ս. Պատարագի սկիզբը՝ ժամը 10:00-ին:

Advertisements