Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի արարողությունները Նորավանքում


Այսօր՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաղավար տոնի օրը, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Ներսես քահանա Արշակյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, կատարվեց Խաղողօրհնեքի կարգը:

Վերջում հոգեշնորհ Հայր Սուրբն օրհնության խոսքով հանդես եկավ:

Թող Ամենակալ Աստված բոլորիս ուխտն ի կատար, առատ պտղաբերություն պարգևի մեզ և բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի ների մեր մեղքերը, օրհնի, զորացնի մեզ և Սուրբ հոգու շնորհներով վերափոխի մեր միտքն ու հոգին. ամեն:

Թեմի լրատվության բաժին

Advertisements