Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Տոնի օրը Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդես եկավ հավուր պատշաճի քարոզով:
Արժանապատիվ Տ. Հայրը ներկայացրեց տոնի խորհուրդը, ապա իր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու այս տարվա
խաչքավորին՝ Հայկ Կարապետյանին, աջակցության համար:
Ս. Պատարագի ավարտին արժանապատիվ Տեր Հայրը կատարեց Խաղողօրհնեքի արարողությունը:
Վերջում օրհնված խաղողը բաժանվեց ներկաներին:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու