Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեք) տոնը  Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում


Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեք) տոնը հավուր պատշաճի նշվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում:

Տոնի օրը Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին եկեղեցու այս տարվա խաչքավոր Վարդան Սարգսյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Արժանապատիվ Տեր Հայրը Սուրբ Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Ս. Աստվածածնի վերափոխման տոնը, ապա իր շնորհակալությունը հայտնեց խաչքավոր

Վ. Սարգսյանին՝ աջակցելու համար:

Ս. Պատարագի ավարտին Տեր Սեպուհը կատարեց Խաղողօրհնեքի արարողությունը:

Վերջում օրհնված խաղողը բաժանվեց ներկաներին:

Տոնին հաջորդող օրը Մեռելոց է: Ս. Տրդատ եկեղեցում Տեր Սեպուհը կատարեց Հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալների հոգիների խաղաղության համար:

 

 

 

Advertisements