Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեք)  տոնը  Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեք)  տոնն  էր:

Տոնի օրը Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ներկա էին բազմաթիվ հավատացյալներ:

Արժանապատիվ Տեր Հայրը Սուրբ Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը:

Ս. Պատարագի ավարտին Տեր Գալուստը կատարեց Խաղողօրհնեքի արարողությունը:

Վերջում օրհնված խաղողը բաժանվեց ներկաներին:

Տոնին հաջորդող օրը Մեռելոց է: Ս. Գայանե եկեղեցում Տեր Գալուստը կատարեց Հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալների հոգիների խաղաղության համար:

Լուսանկարները՝ Անահիտ Եղիազարյանի

   

 

 

 

Advertisements