Օգոստոսի 13-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն (Խաղողօրհնեք) էր:
Տոնի օրը՝ ժամը 10:00-ին, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի
տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Խաղողօրհնեքի արարողությունը, որի ավարտին արժանապատիվ Տ. Հայրը ներկայացրեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի խորհուրդը և իր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու այս տարվա խաչքավոր Արսեն Մաթևոսյանին՝ աջակցելու համար:
Վերջում օրհնված խաղողը բաժանվեց ներկաներին:
Լուսանկարները՝ Արմինե Մաթևոսյանի
Advertisements