Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը  սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում տոնի առիթով Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը կատարեց ժամերգություն, որին ներկա էին N զորամասի զինվորներ և համայնքի բնակիչները:

Ժամերգության ավարտին Արսեն սարկավագ Մաթևոսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը:

Վերջում զինվորները և համայնքի բնակիչները ճաշակեցին եկեղեցի բերված խաղողը:

 

Advertisements