ԱՅՍՕՐ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է


ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳԱՄԵՆ ՀԱՅԻ

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

Continue reading

Advertisements

Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է


Ս. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր տաճարում ընծա մատուցելիս քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը:

Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:

Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով Continue reading

Հայտարարություն. Օգոստոսի 22-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր


Հայտարարություն. Օգոստոսի 23-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր

Սույն թվականի օգոստոսի 22-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ոգեկոչում  Սբ.  Աստվածածնի   ծնողների՝   Սբ.  Հովակիմի   և   Սբ.  Աննայի   տոնը:
Այդ  օրը Մալիշկայի ՍբԱննա եկեղեցու անվանակոչության օրն է:

Հրավիրում ենք մեր սիրելի՛ ժողովրդին՝ այդ Continue reading