Օգոստոսի 22-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր


Այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վկայակոչեց Սուրբ Աստվածածնի ծնողների՝ Սուրբ Հովակիմի, Սուրբ Աննայի  և յուղաբեր կանանց հիշատակը:

Այսօր Մալիշկա համայնքի ՍբԱննա եկեղեցու անվանակոչության օրն է:

Ս. Աննա եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով «Ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք…» (Ա Պետրոս 1-5) բնաբանով քարոզ խոսեց:

Ս. Պատարագի ընթացքում կատարվեց  Անդաստանի կարգ:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ի Տեր հանգյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբանի՝ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Շաքարյանի:

Խորհրդանշական այս օրն Մալիշկա համայնքի 91-ամյա բնակիչ Քաջիկ

Continue reading

Advertisements