ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ


Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ, իմաստությամբ ու պահպանությամբ զորանաք, ջերմեռանդությամբ ուսանեք, սիրով ու կորովով աշխատեք` իբրև արժանավոր զավակներ մեր Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու:

Continue reading

Advertisements

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ, ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԵՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ԲՈՒՀ-երի և դպրոցների պատասխանատուներին, դասախոսներին և մանկավարժներին,  ուսանող և դպրոցական Մեր զավակներին՝ Գիտելիքի, գրի, դպրության օրվա և նոր ուսումնական տարվա առիթով:

Սքանչելի և մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու դպրությանը նվիրված օրը: Մեր ժողովուրդը դարերի մեջ, անգամ աղետալի ժամանակներում, արժևորել է ուսումը, վառ պահել իմացության սերը և իր կրթօջախների լույսը: Արդարև, ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

Մաղթում ենք, որ այսօր մեր ուսումնական հաստատությունները հայրենիքում և սփյուռքում օրեցօր զորանան և առավել արդյունավորեն իրենց առաքելությունը՝ կրթելով մեր զավակներին համակողմանի իմացությամբ, հավատավոր ու Continue reading