Սեպտեմբերի 1-ը Եղեգնաձորի ավագ դպրոցում


Սեպտեմբերի 1-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը տրվեց Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմամբ, որին հրավիրված էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Արժանապատիվ Տեր Հայրը, շնորհավորելով ներկաներին Գիտելիքի և դպրության օրվա առիթով, հանդես եկավ օրհնության խոսքով:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ապա դպրոցի աշակերտները տոնական օրվա առիթով հյուրերին ողջունեցին Գիտելիքի օրվան նվիրված խոսքերով:

Advertisements