ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Աստվածածնին նվիրված յոթ տերունի տոն ունի, որոնցից հինգերորդը Ս. Աստվածածնի Ծննդյան տոնն է, որն անշարժ  է և նշվում է սեպտեմբերի 8-ին:

Աննայի` Սուրբ Կույսի մոր հրաշափառ հղությունից ինն ամիս հետո ծնվեց Ս. Աստվածածինը, ում անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ: Սրանով կատարվեց Աստծո խոստումը` տրված նահապետներին, ըստ որի` նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը, նրանց արմատից բխեց Սուրբ Կույսը, ով ծնեց Բանն Աստծուն` նախահոր մեղքերը վերցնողին:

Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն  Սուրբ Կույսի և առաքյալների մասին.«Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները` ժողովուրդների մեջ. Ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե` «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ ուրախ պիտի լինեն ի Տեր»(Եսայի ԿԱ 9 ):

Եթե Երեմիա մարգարեն ընտրվել էր մինչև իր ծնվելը` ըստ իր խոսքի. «Դեռ քեզ որովայնում չստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբացրի քեզ» (Երեմաի Ա 5), իսկ առաքյալներն աշխարհի լինելուց առաջ ընտրվեցին` «Աստված…ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով» (Եփես. Ա 3-4), ապա Continue reading

Advertisements