Սեպտեմբերի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը (Սրբխեչը), որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Վայոց ձորի թեմում գտնվող Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է:
Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին` ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին (սկիզբը՝ 11:00):
Հաջորդ օրը Մեռելոց է: Այդ օրը՝ ժամը 11:00-ին, Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ: