Վայոց Ձորի թեմ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ

Advertisements

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության անդաստանում իր ուրույն տեղն ու դերն ունեցող մեր ժողովուրդը, սկսած մեր Հայկ Նահապետից, պայքարել է, մաքառել է անկախության հասնելու համար:

Շատ բարդությունների միջով ենք անցել և անցնելու ենք, երբեք չկորցնենք մեր հույսը, երբեք չընկրկենք, երբեք չդավաճանենք անկախության համար զոհված մեր մարտիկներին, երբեք մեր ազգային նպատակները չուրանանք, այլ

այս գաղափարների և նպատակների շուրջը միանանք ու անխոտոր գնանք առաջ՝ դեպի մեր ազգային իղձերի իրականացում:

Թող Ամենակալ Տերն Իր Սուրբ Աջի և Խաչի պահպանությամբ օրհնի, զորացնի ու առաջնորդի բոլորիս:

Շնորհավորում ենք բոլորիս ՀՀ Անկախության օրվա առթիվ: Մեր միությամբ, մեր հավատով, մեր սիրով պահպանենք և մեր սերունդներին փոխանցենք ամենաթանկը մեր ազգի համար` Անկախությունը:

 

Advertisements