ՀՀ Անկախության օրվան նվիրված  միջոցառում Վայք քաղաքում


Սեպտեմբերի 21-ին  Վայք  քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձին:

Համերգը կազմակերպվել էր Վայքի մշակույթի կենտրոնի կողմից, որին մասնակցում էին համայնքային բոլոր կառույցները:

Տոնական միջոցառման ընթացքում շնորհավորանքի ու օրհնության խոսքով հանդես եկավ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Վայք համայնքի ղեկավարի տեղակալ Վիգեն Գասպարյանը և համայնքապետարանի աշխատակիցները:

Աղբյուր՝ Վայքի և Ջերմուկի տարածաշրջանի ՔԴԿ

 

Advertisements