ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդես է եկել 2017 թ. ութամսյա գործունեության հաշվետվությամբ


Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2017 թվականի  ութ ամիսների գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսը կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի ղեկավարները: Ասուլիսին մասնակցում էին «Վարդաձոր» ամսաթերթի խմբագիրը, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող «ՀՕՄ» բարեսիրական կազմակերպության, «Եղեգնաձորի կանանց տարածքային ասոցացիա» և «Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի 2017 թվականի ութամսյա գործունեության արդյունքները: Վարչությունների և ԶԾՎ բաժնի ղեկավարները հանդես եկան իրենց կողմից համակարգվող բնագավառներում անցած 8 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությամբ և պատասխանեցին լրատվամիջոցների ու ՀԿ ոլորտի ներկայացուցիչների հարցերին:

Հնչում էին հիմնականում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներին, ինչպես նաև մթերումների գործընթացին ու մարզի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից մարզի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր ուղղվեցին մարզպետ Հ. Սարգսյանին: Բարձրաձայնված բոլոր հարցերին մարզպետը պատասխանեց հանգամանորեն:

Ներկայացնում ենք մարզի կենսագործունեության կարևոր բնագավառներում արձանագրված արդյունքները:

Advertisements