Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Մարտիրոսի Ս. Երրորդություն եկեղեցում


 

Սեպտեմբերի 24-ին Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի և Վայքի ու Ջերմուկի տարածաշրջանների Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Մերի Ջանոյանի նախաձեռնությամբ  Մարտիրոսի Ս. Երրորդություն եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Արժանապատիվ Տեր Հայրը խոսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորհուրդներից Սուրբ Պսակի, նրա անքակտելիության և սրբազան լինելու մասին:

Ս. Պատարագին մասնակցում էին  ուխտավորներ Երևանից, մոտակա  սահմանային գյուղերի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները և համայնքի բնակիչները:

Վերջում ուխտավորները հավաքվեցին սիրո ճաշի:

Թող բոլորի ուխտն Ամենակալ Աստված ի կատար ածի:

Թեմի լրատվության բաժին

Լուսանկարները՝ Մերի Ջանոյանի

 

Advertisements