Վայոց Ձորի թեմ

Մեծարման երեկո Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Advertisements

Հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ.Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ մեր սիրելի մաեստրոյի` Ֆ. Բալոյանի 65 ամյակին նվիրված մեծարման երեկո:

Տասնամյակներ շարունակ Ֆիլիպ Բալոյանի կատարումները մեզ ուղեկցում էին տոնական և առօրյա կյանքում, դրա շնորհիվ վայոցձորցին հաղորդակից եղավ, սիրեց, գնահատեց ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային դասական երգարվեստի գլուխգործոցները:

Մեծարման երեկոյին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը և այլք:

Աղբյուր՝ Եղեգնաձորի Երաժշտական Դպրոց

 

Advertisements