Հոկտեմբերի մեկին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, Արկազի Սուրբ Խաչ վանքում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին մասնակցում էին պատմական Ս. Խաչ վանք ուխտի եկած հավատավոր հայորդիները:
Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Վերջում բոլոր ուխտավորները հավաքվեցին սիրո ճաշի:
Advertisements