Վայոց Ձորի թեմ

Քահանայից ժողով թեմի առաջնորդարանում

Advertisements

Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ հերթական քահանայից ժողովը, որն սկսվեց աղոթքով:

Թեմի ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ թեմի հաշվապահ Անահիտ Դովլաթյանը: Քննարկվեցին 2018 թվականի նախահաշվի հետ կապված հարցեր:

Առաջնորդ Սրբազանը ևս անդրադարձավ թեմի տնտեսական դրության, թեմում կատարվող շինարարությունների ընթացքին, թեմական կյանքի մի շարք խնդիրներին:

Եղան քննարկումներ, որի ժամանակ Սրբազան Հայրն առաջացած որոշ խնդիրներին արդյունավետ լուծումներ առաջադրեց: Առաջնորդ Սրբազան Հայրը թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանին համատեղության կարգով նշանակեց Նորավանքի վանահայր:

Ժողովից հետո առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, կատարվեց վեմ քարերի օրհնության կարգ, որն անխափան պիտի դարձնեն թեմի հեռավոր տարածքներում գտնվող պատմական եկեղեցիներում, վանքերում, սրբավայրերում մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագները:

 

Advertisements