Վայոց Ձորի թեմ

Տոնական միջոցառում նվիրված Ուսուցչի օրվան

Advertisements

Հոկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Տոնական համերգի ժամանակ ելույթներով հանդես եկան ինչպես երաժշտական դպրոցի սաները, այնպես էլ նրանց ուսուցիչները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ պատվոգրով պարգևատրել է մարզի հանրակրթության ոլորտում աշխատող և վաստակած հանգստի անցած մի խումբ ուսուցիչների: Պատվոգրերը ուսուցիչներին հանձնեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

Աղբյուրը՝  www.vdzor.mtad.am

Advertisements