2017 թվականի հոկտեմբերի 6-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը` Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի, ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության փոխնախարար Յարոսլավ Սելինի, «Լեհահայության մշակույթի և ժառանգության հիմնադրամի» նախագահ Յան Աբգարովիչի և բազմաթիվ այլ պաշտոնատարների և հյուրերի մասնակցությամբ:
Ցուցահանդեսին հրավիրված էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Այս գեղեցիկ և յուրօրինակ ցուցահանդեսը նվիրված էր լեհահայ գաղթօջախի հիմնադրման 650-ամյակին:
Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և այլք:
Այնուհետև ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու