ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՋԵՐՄՈՒԿԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Այսօր Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Ս. Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում նաև Ջերմուկի թիվ 3 /Կեչուտի/ միջն. դպրոցի (Տնօրեն՝ Ս. Ստեփանյան, ՀԵՊ ուսուցիչ՝ Գ. Կարապետյան), 10-րդ դասարանի աշակերտները:

 Պատարագի ավարտին աշակերտները հանդես եկան փոքրիկ միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացրին Թարգմանչաց տոնի խորհուրդը, դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ շեշտադրելով այն գաղափարը, որ Թարգմանչաց տոնի մեջ ամփոփված է հայի ծնունդը, հայի ոգին, ինքնաճանաչումը, առաքելությունը, աղոթքը…


Միջոցառման ավարտին աշակերտներն անակնկալ նվերներ ստացան Տեր Գալուստ քահանա Սահակյանի և Թերեզա Ստեփանյանի կողմից:

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի

Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն

Advertisements