ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ


Այսօր՝ Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզի (Տնօրեն՝ Ս. Առաքելյան) շուրջ 30 սաներ հանդես եկան Թարգմանչաց տոնին նվիրված փոքրիկ միջոցառմամբ: Նրանք գովերգեցին 6 թարգմանիչներին և խոստացան նրանց արժանի հետնորդները լինել:

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ Եղեգնաձորի պատասխանատու Գ. Կարապետյանը:

Միջոցառման ավարտին Տեր Վազգենը սիրով օրհնեց փոքրիկներին, հորդորեց անաղարտ պահել մայրենի լեզուն և առաջնորդվել Աստվածաշնչյան պատգամներով:

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

 

 

Advertisements