«Մեր Կոմիտասը» խորագրով միջացառում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում


 

Օրերս Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում Մարո Սիմոնյանի ջանքերով տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կոմիտասին՝ որպես հայ ազգային մշակութային մեծագույն արժեքի:

Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ հնարավորություն ստեղծել ներկաներին ունկնդրելու կոմիտասյան անմահ երգերը և ճանաչելու հայ մաքուր երաժշտությունը և արժևորելու սեփական մշակութային արժեքները:

Միջոցառման ժամանակ հնչեցին երգեր, խմբերգեր և գործիքային կատարումներ: Մասնակցեցին «Արմենիան ղողանջներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մարո Սիմոնյան), Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Նարեկ Կարախանյանը:

Հոգևոր երգերի կատարումներով հանդես եկավ Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը:

Համերգային ծրագիրը վարեցին Մհեր Մհերյանը և Քրիստինա Գրիգորյանը, ովքեր հանդես եկան նաև զուգերգի կատարմամբ: Երգչախմբի սաների ուժերով կատարվեցին նաև երգերի բեմականացումներ:

Դպրոցներում հայտարարվել էր «Իմ Կոմիտասը» վերնագրով շարադրության մրցույթ, որի արդյունքներն հայտարարվեցին միջոցառման ընթացքում: Ուրախությամբ տեղեկացնենք, որ Անահիտ Գևորգյանի շարադրությունը ճանաչվեց լավագույնը:

Միջոցառումը ֆինանսավորվել էր Վայոց ձորի մարզպետարանի կողմից:

Թեմի լրատվության բաժին

Advertisements