Վայոց Ձորի թեմ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՂՆՋԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Advertisements

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանյանի և Աղնջաձորի միջն. դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Ա. Ստեփանյանի նախաձեռնությամբ հանդիպեց Աղնջաձորի դպրոցի /Տնօրեն՝ Հ. Եդիգարյան, ՀԵՊ ուսուցչուհի՝ Ա. Ստեփանյան/ աշակերտների հետ։

Տեր Հայրը խոսեց մեր կյանքում հավատքի անհրաժեշտության և ուժի մասին։ Ապա անդրադարձավ պատվիրանների կատարման ու առանց մոլությունների ապրելու ձգտման կարևորությանը։

Ավարտին Տեր Վազգենը սիրով պատասխանեց աշակերտների հարցերին և փոքրիկ նվերներ փոխանցեց նրանց։

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի

Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն

Advertisements