Վայոց Ձորի թեմ

«ՀՈԳԵՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»  ԾՐԱԳԻՐԸ ՇԱՏԻՆԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Advertisements

2010թ.-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր Սեղան Բարեգործական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագիրը:

 

Այդ ծրագրի շրջանակներում բովանդակալից և հետաքրքիր հանդիպումներ իրականացան Վայոց ձորի մարզի Շատինի միջն. դպրոցում /Տնօրեն՝ Բ. Մարգարյան/:

 

<<Ազատություն>> թեմայով աշակերտների հետ ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառությամբ հանդիպումներ ունեցան Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տեր Գալուստ քահանա Սահակյանը և Եղեգնաձորի ՔԴԿ պատասխանատու Հ. Աղախանյանը:

 

Տեր Հայրը նաև հանդիպեց ու հետաքրքրական բանախոսություն ունեցավ դպրոցի աշակերտների և ծնողների հետ։

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի

Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն

 

Advertisements