Վայոց Ձորի թեմ

Միասնական աղոթք Նորավանքում

Advertisements

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զոհված ազատամարտիկների միությունը այսօր ուխտագնացություն էր նախաձեռնել դեպի Նորավանք:

Նորավանք ուխտի էին եկել ապրիլյան հերոսամարտի նահատակ հերոսների ծնողները և հարազատները: Նրանց ընդունեցին Նորավանքի հոգևորականաց դասը:

Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ապրիլյան Քառօրյա պատերազմի անմահ հերոսների:

Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ապա տեղի ունեցավ միասնական աղոթք՝ մեր հայրենիքի խաղաղության և մեր հերոս զինվորների անսասանության ու պահպանության, ինչպես նաև՝ ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակ Արցախ աշխարհում նահատակված հերոս զինվորների հոգիների խաղաղության համար:

Թող ընդունելի լինի մեր աղոթքները մեր ազգի, մեր զինվորների, բոլորիս համար, ու թող Ամենակալ Աստված Իր զորավոր հովանու տակ պահպանի, օրհնի ու զորացնի մեր ազգին, հայրենապաշտպան մեր զորավարներին և զինվորներին:

Հավիտենական հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի:

Թեմի լրատվության բաժին

Advertisements