Վայոց Ձորի թեմ

Ուխտագնացություն դեպի Նորավանք

Advertisements

 Այսօր Նորավանք ուխտագնացություն էր նախաձեռնել Արարատյան Հայրապետական թեմի  Արարատի մարզի Մխչյան համայնքի հոգևոր հովվությունը:

Ուխտավորներին ուրախությամբ ընդունեցին Նորավանքի հոգևորականաց դասը:

Նորավանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մխչյան համայնքի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը:

«Քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին…» բնաբանով քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ և Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Թող Ամենակալ Աստված բոլոր ուխտավորների ուխտն ի կատար ածի, և Նորավանքը զորավիգ ու պահապան լինի բոլորին:

Թեմի լրատվության բաժին

Advertisements