Վաղը Խաչի Գյուտի տոնն է


Այսօր Խաչի Գյուտի տոնն է

Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է:
327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը:

Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, խաչերից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպիսով տերունական խաչը ճանաչվում է:

Այդ հրաշքը տեսնելով՝ հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սուրբ Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

Advertisements