Այսօր` Գյուտ Խաչի տոնի օրը, դեպի Վերնաշեն համայնքի պատմական Արկազի Սուրբ Խաչ ուխտագնացություն էր նախաձեռնել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ և Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով «Մեր միջի հին մարդը խաչակից եղավ Քրիստոսին…» բնաբանով հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Այսօր Սուրբ Խաչ վանք ուխտի էին եկել Հայաստանի տարբեր մարզերից եկած հավատացյալներ և հյուրեր:
Միասնական աղոթքից հետո ուխտավորները հոգևորականների հետ մասնակցեցին սիրո ճաշին:
Թող Տիրոջ սրբազան Խաչը պահի, պահպանի, օրհնի բոլորին և խնդրակատար Սուրբ Խաչ վանքը բոլորի ուխտն ի կատար ածի. ամեն:
Թեմի լրատվության բաժին