Ուխտագնացություն դեպի Եղեգիսի  Սուրբ Զորաց եկեղեցի


Հոկտեմբերի 28-ին՝ 12 Սուրբ տիեզերալույս վարդապետների հիշատակության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի առաջնորդությամբ՝ մի խումբ ուխտավորներ մեկնեցին ուխտագնացության դեպի Եղեգիսի Սուրբ Զորաց եկեղեցի, որտեղ Հոգեշնորհ Հայր Մինասը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Օրվա երկրորդ կեսին ուխտավորներն այցելեցին միջնադարյան Հայաստանի հոյակերտ վանքերիցևս մեկը՝ Նորավանք:

Նորավանքում ուխտավորները մասնակցեցին ժամերգության և ստանալով Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ և Նորավանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի օրհնությունը՝ ցնծությամբ և Աստվածային լույսով պարուրված՝ վերադարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Լաուրա Աղաջանյան

Advertisements