Ուխտագնացություն Մարտիրոսի Ս. Աստվածածին եկեղեցի


 Հոկտեմբերի 29-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու հավատացյալները, կանանաց և երիտասարդաց միության անդամները` շուրջ 65 հոգի, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Մարտիրոսի Ս. Աստվածածին եկեղեցի և Մարտիրոս գյուղի Վիմափոր եկեղեցի /13-րդ դար/, որն ամբողջապես փորված է ձորի քարափի մեջ:

Այս ուխտագնացությունը մեզ` Ս. Գայանե եկեղեցու հետևորդներիս համար կարծես վերածվել է հրաշալի ավանդույթի: Ուխտագնացությունը հայ մարդու անհատական կամ հավաքական կյանքի հոգևոր դաստիարակման լավագույն միջոցառումներից է, որը դեպի հոգևոր վերածնունդ տանող ճանապարհն է:

Մենք մեր աղոթքներով հաղորդակից եղանք Աստծու և սրբությունների հետ, հագեցնելով ոչ միայն մեր հոգեկան ծարավը, այլև զորություն ստանալով Սուրբ վայրից` դիմակայելու գալիք փորձություններին:

Ս. Աստվածածին եկեղեցում Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ և իր Continue reading

Advertisements