ԲԱՑ ԴԱՍ ԳՆԴԵՎԱԶԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ


 

Ս/թ. նոյեմբերի 24-ին Գնդեվազի միջն. դպրոցի 6-րդ դասարանում ՀԵՊ ուսուցչուհի Ն. Մկրտչյանը անցկացրեց բաց դաս: Դասի թեման՝. Ս. Մկրտություն և Ս. Դրոշմ: Ուսուցչուհին օգտագործելով ժամանակակից մեթոդներ, հնարներ /պրիզմա, պաստառների լրացում և ներկայացում, սահիկահանդեսի դիտում և այլն/` հաջողությամբ իրականացրեց իր առջև դրված նպատակները:

Ընդհանուր առմամբ դասը հստակ էր ու հանգամանալից:
<<Փոխադարձ դասալսումներ և լավագույն փորձի փոխանակում>> ծրագրի պահանջներից ելնելով` բաց Continue reading

ԲԱՑ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ



Նոյեմբերի 22-ին տոնական տրամադրություն էր տիրում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 6-րդ դասարանում: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Աշխեն Ավետյանն անցկացրեց բաց դաս-միջոցառում:

Դասն սկսվեց Տերունական աղոթքով: Մտագրոհի միջոցով տրվեց <<Կնունք>>, <<Մկրտություն>> բառերի բացատրությունը, այնուհետև խոսվեց մյուռոնի մասին, ինչպե՞ս են ստեղծում, ի՞նչ է բալասանը և այլն:

Իմաստի ընկալման փուլում աշակերտները պատմեցին դասը: Բեմականացման միջոցով ներկայացվեց Ս. Մկրտության արարողակարգը: Ուսուցչուհին անընդհատ ուղղորդում և լրացումներ էր կատարում: Նա ևս մեկ բեմականացման միջոցով աշակերտների մեջ Continue reading

ԲԱՑ ԴԱՍ ՋԵՐՄՈՒԿԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ


Ջերմուկի թիվ 1 Մ. Գորկու անվան հիմն. դպրոցում ՀԵՊ ուսուցչուհի Գ. Բաբայանի շնորհիվ 6-րդ դասարանում անցկացվեց բաց դաս: Դասի թեման՝ Ապաշխարություն: Դասն սկսվեց Տերունական աղոթքով: Դասապրոցեսի ընթացքում կիրառվեցին տարբեր մեթոդներ և հնարներ, որոնք միտված էին դասի նպատակների, խնդիրների իրականացմանը:

Ուսուցչի կողմից հնչեցին արժեքավոր լրացուցիչ տեղեկություններ:
<<Փոխադարձ դասալսումներ, լավագույն փորձի փոխանակում>> ծրագրի նպատակներից ելնելով` բաց դասին հրավիրված էին Ջերմուկի կրթահամալիրի ՀԵՊ ուսուցչուհի Ա. Թովմասյանը /Տն. Ա. Արսենյան/, Գնդեվազի միջն. դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Ն. Մկրտչյանը /Տն. Ա. Թունյան/:

Հրավիրվածների շարքում էին նաև Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քահանա Սահակյանը և Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատու Գ. Կարապետյանը:

Աշակերտների կողմից նոր դասի ընթացքում ձեռք բերված գիտելիքները Continue reading

Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու օծման 10-րդ տարելիցը


Այսօր`նոյեմբերի 19-ին, լրացավ Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու օծման 10-րդ տարելիցը: Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, ով իր քարոզում նշեց, թե ինչ մեծ նշանակություն ունի այս եկեղեցին համայնքի հոգևոր կյանքի համար: Թե ինչպես այս կարճ ժամանակում ձևավորվեց այս եկեղեցին: Եվ << եկեղեցի>> Continue reading

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հավատացյալների  ուխտագնացությունը Վայոց Ձորի թեմ  


 

 

Նոյեմբերի 18-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հավատացյալները «Ագապե» երիտասարդական միության անդամների հետ միասին, հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի առաջնորդությամբ մեկնել էին ուխտի Վայոց Ձորի թեմ:

Ուխտավորները Նորավանքում մասնակցեցին «առավոտյան ժամերգության», իսկ Continue reading