Հայտարարություն: Նոյեմբերի 4-ին Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու օծման 17-ամյակն է


Սիրելի՛ հայորդիներ,

Սույն թվականի նոյեմբերի 4-ին  Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում  կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ (սկիզբը՝ ժամը 10:30)՝ նվիրված եկեղեցու օծման 17- ամյակին:

Պատարագիչ՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան: Continue reading

Advertisements

Վայքում մեծ հանդիսավորությամբ բացվեց ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքար. բացումը կատարեցին հերոսների մայրերը


Նոյեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Վայքի զորամասի հարևանությամբ, մեծ հանդիսավորությամբ բացվեց 2016 թվականի ապրիլյան հերոսամարտում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքար, որտեղ ամփոփված են անմահների անունները:

Միջոցառմանը ներկա էին հերոս զինվորների ընտանիքի անդամներ Հայաստանի ողջ տարածքից, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երկրապահ կամավորական միության մեծ թվով անդամներ և վեդեցիներ:

Հուշահամալիրի կառուցման գաղափարը Վայքի ավագանու անդամ Վահե Թադևոսյանինն է: Վերջինս իր անձնական միջոցներից էլ հենց տրամադրել է աշխատանքների իրականացման և մյուս ծախսերը հոգալու համար:

Հուշահամալիրն օրհնեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Continue reading