ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ


Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի ծրագրով հանրապետության բոլոր մանկապարտեզներում կազմակերպվում են Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումներ:

Ծրագրին անմասն չմնաց Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզը և հանդես եկավ գեղեցիկ միջոցառմամբ: Փոքրիկները բեմադրությամբ ներկայացրին Մ. Մաշտոցի, Ս. Պարթևի, Վռամշապուհ արքայի հանդիպումը, նրանց բեղմնավոր համագործակցության ընթացքն ու արդյունքները:

Ընդհանուր առմամբ միջոցառումը ուսանելի էր, հագեցած՝ հայրենասիրության գաղափարով:

Միջոցառմանը հրավիրված էին Եղեգնաձորի տ/ջ ՔԴԿ պատասխանատու Գ. Կարապետյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Տեր Վազգեն քահանան իր բովանդակալից խոսքով ամբողջացրեց Թարգմանչաց տոնի խորհուրդը: Նա պատգամեց փոքրիկներին և բոլոր ներկաներին հայրենասիրության հետ մեկտեղ փայփայել նաև ազատության, պետականության գաղափարը:

Տնօրեն՝ Լուսինե Պողոսյան /ԺՊ/
Դաստիարակ՝ Լուսինե Նազարյան
Երաժիշտ՝ Անի Հարությունյան

 

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements