Վայոց Ձորի թեմ

Այսօր Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու օծման 17-ամյակն է

Advertisements

 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն ուխտագնացություն էր նախաձեռնել Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի:

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու օծման 17-ամյակն էր, որի առիթով Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը:

Վերջում հոգևոր հայրերը կատարեցին Անդաստանի կարգ:

Թող Ամենակալ Աստված բոլոր ուխտավորների ուխտն ի կատար ածի, և Սուրբ Աննա եկեղեցին զորավիգ ու պահապան լինի բոլորին:

Advertisements